Թերապիա
Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները
Ջերմիջեցնող պատրաստուկները սովորաբար օգտագործում են, նույնիսկ չմտածելով, որ դրանք կարող են հակացուցումներ և կողմնակի արդյունքներ, ինչպես նաև դեղչափաքանակներ ունենալ :
Իսկ այդ պատրաստուկների օգտագործման կանոնների խախտումը կարող էանցանկալի հետևանքների հանգեցնել:
Ջերմիջեցնող պատրաստուկների ինչպիսի առանձնահատկությունները պետք է հաշվի առնել, սեփական օրգանիզմին չվնասելու, ինչպես նաև` օգնելու համար, որ հաղթահարի հիվանդությունը:
Մի խոսքով, ինչպես ընտրել ջերմիջեցնող դեղամիջոցները:
Հրահանգներ օգտագործման համար
Տենդ կամ հիպերթերմիան օրգանիզմի պատասխան արձագանքն է ինֆեկցիոն -բորբոքային ախտընթացին: Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ինֆեկցիայի հարուցիչները դանդաղ են բազմանում, իսկ իմունային համակարգն ակտիվանում է, ավելի շատ իմունագլոբուլիններ և ինտերֆերոններ են ձևավորվում: Այդ պատճառով էլ միշտ չէ, որ պետք է մարմնի բարձր ջերմաստիճանն արագ իջեցնել: Մինչև 38°C ջերմաստիճանը համարվում է պաշտպանական և օգնում է օրգանիզմին դիմադրել:
Ջերմիջեցնող պատրաստուկները, ինչպես ցանկացած այլ դեղամիջոց, կողմնակի արդյունքներ ունեն:
Ացետիլսալիցիլաթթուն (ասպիրինը) գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, կարող է ալերգիկ ռեակցիա հրահրել (ասպիրինային բրոնխային ասթմա), իսկ երեխաների մոտ հնարավոր է Ռեյեի համախտանիշի զարգացում (շատ ծանր ախտընթաց է, որն ուղեկցվում է լյարդի և գլխուղեղի ախտահարումով):
Նատրիումի մետամիզոլը (անալգին) կարող է խանգարել արյան բջիջների ձևավորումը, ներքին արյունահոսություն, ծանր ալերգիկ ռեակցիաներ հրահրել:
Պարացետամոլը կարող է ազդել լյարդի վիճակի և աշխատանքի վրա, այն կարող է հեպատոտոքսիկ ազդեցություն ունենալ:
Իբուպրոֆենը և շատ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ հայտնի են գաստրոպաթիկ ազդեցության ռիսկով (սրտխառնոց, փսխում, ստամոքսի լորձաթաղանթի գրգռում), բացի դրանից, կարող են բացասական ազդեցություն ունենալ արյան բջջային կազմի և երիկամների գործառույթի վրա:
Կարևո´ր է. չի կարելի չարաշահել ջերմիջեցնող դեղամիջոցները և դրանք օգտագործել թեթև տկարության դեպքում:
Ընդունելով ջերմիջեցնող դեղպատրաստուկը, հարկ է ուշադիր լինել դեղաչափաքանակի և ընդունելու հաճախականության վրա: Զուգակցված պատրաստուկները, որոնք նշանակվում են մրսածության հիվանդությունների դեպքում, օրինակ, ջրում հեշտ լուծվող «թշշացող» հաբերը և տաք ըմպելիքներ պատրաստելու համար դեղափոշիները, հուսալի և արդյունավետ միջոցներ են, իսկ թողարկվող դեղորայքային ձևը պատճառ է դառնում չարդարացված հաճախակի օգտագործման: Շատերը դրանք օգտագործում են որպես առույգացնող և տաքացնող միջոցներ, սովորական տաք թեյի փոխարեն:
Ջերմիջեցնող պատրաստուկների ճիշտ օգտագործման, գերչափաքանակից և կողմնակի արդյունքներից խուսափելու համար, հարկ է հստակ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում մարմնի բարձրացած ջերմաստիճանի դեպքում և ինչպես են ազդում տարբեր ջերմիջեցնող դեղորայքները:
Մարմնի բարձրացած ջերմաստիճան. ինչպես է դա տեղի ունենում:
Բժիշկներն առանձնացնում են ջերմատենդային համախտանիշի զարգացման երեք փուլ.
-
ջերմաստիճանի աճող բարձրացում,
-
առավելագույն աստիճան,
-
կարգավորում:
Տվյալ փուլով էլ պայմանավորված են բուժական գործողությունները, որոնք ուղղված են ջերմատենդի ախտանշանների և հետևանքների վերացման դեմ:
Ջերմատենդի սկզբնական փուլին բնորոշ են հիվանդի ինքազգացողության վատացումը, գլխացավը, մաշկի գունատությունը, ուժեղ դողը:
Քրտնարտադրությունը նվազում է, մաշկը չոր ու սառն է դառնում (ենթամաշկային անոթների ջղակծկման հետևանքով): Իսկ փոքրիկ երեխաների մոտ մարմնի բարձր ջերմաստիճանը հաճախ սկսվում է սրտխառնոցով, փսխոցով:
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետ հիվանդի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, մկանային ցավ է սկսվում, գլուխը ծանրանում է, հիվանդը շոգում է և արտահայտված թույլ է: Մաշկը վառ վարդագույն երանգ է ստանում, շոշափելիս տաք է և խոնավ: Խանգարվում է նյարդային համակարգի աշխատանքը, ախորժակը վատանում է, կարող է խանգարվել քունը, բայց հիվանդի հիմնական գանգատները վերաբերում են գլխացավին և ընդհանուր տկարությանը:
Ջերմատենդի երրորդ փուլը (երբ մարմնի բարձր ջերմաստիճանն իջնում է) կարող է շատ արագ կամ էլ դանդաղ ընթանալ: Մարմնի ջերմաստիճանի արագ իջնելը ցանկալի չէ, քանի որ այն կարող է ուղեկցվել զարկերակային արյան ճնշման, անոթային տոնուսի իջեցումով և երակազարկի թուլությամբ: Հիվանդն այդ դեպքում բողոքում է գլխապտույտից, թուլությունից, առատ քրտնարտադրությունից: Իսկ մարմնի ջերմաստիճանի դանդաղ նվազման դեպքում ջերմատենդի ախտանշանները սահուն են վերանում, առանց օրգանիզմի համար ծանրաբեռնվածության: Նման դեպքում հիվանդը սովորաբար ոչ այնքան արտահայտված թուլություն է զգում և իր համար աննկատ քնում է:
Երբ է պետք մարմնի բարձր ջեմաստիճանն իջեցնել:
Այս հարցը միանշանակ պատասխան չունի:
Ինչ-որ մեկի համար մարմնի ջերմաստիճանի նույնիսկ 1°С բարձրացումը ուղեկցվում է տհաճ զգացողություններով, իսկ մեկ ուրիշի մոտ էլ պահպանվում է ակտիվությունն ու աշխատունակությունը, նույնիսկ մինչև 38°С ջերմության դեպքում:
Այդ պատճառով էլ ջերմիջեցնող պատրաստուկների ընդունման հարցը պետք է լուծել անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով հիվանդի վիճակի առանձնահատկությունները և հիվանդության ընթացքը:
Բայց կան ընդհանուր հանձնարարականներ, մարմնի բարձր ջերմաստիճանը խորհուրդ է տրվում նվազեցնել, եթե այն բարձր է 38-39°С –ից.
-
եթե հիվանդը (երեխա կամ չափահաս) սիրտ-անոթային հիվանդություններ ունի կամ նյարդային, շնչառական համակարգերի քրոնիկական խանգարում, այս դեպքում բարձր ջերմաստիճանը հարկ է իջեցնել, առանց սպասելու, որ այն հասնի ծայրահեղության.
-
եթե հիվանդը ծանր է տանում ջերմատենդը, բարձր ջերմաստիճանը հարկ է իջեցնել.
-
եթե երեխան մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում ջղակծկումներ է ունենում, այն նույնպես հարկ է արագ իջեցնել:
Մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում կարևոր է հիշել.
-
առանց բավարար չափով հեղուկ ընդունելու դեղամիջոցը չի օգնի.
-
զուգակցված ջերմիջեցնող և հակամրսածության դեղամիջոցները երեխաների դեպքում ցանկալի չեն.
-
մեծահասակների մարմնի բարձր ջերմաստիճանը կարելի է իջեցնել պարացետամոլի, իբուպրոֆենի, ացետիլսալիցիլաթթվի, նատրիումի մետամիզոլի հիմքով դեղպատրաստուկներով.
-
մինչև 12 տարեկան երեխաների մարմնի բարձր ջերմաստիճանը կարելի է իջեցնել միայն պարացետամոլի կամ իբուպրոֆենի հիմքով դեղպատրաստուկներով և միայն տարիքին համապատասխան դեղորայքային ձևով ու չափաքանակով, չի կարելի օգտագործել սովորական դեղպատրաստուկները` պարզապես նվազեցնելով չափաքանակը:
Ինչ տարբերություններ ունեն տարբեր ջերմիջեցնող պատրաստուկները
Բոլոր ջերմ իջեցնող պատրաստուկների կազմի մեջ կան հետևյալ 4 բաղադրատարրերից մեկնումեկը` պարացետամոլ, իբուպրոֆեն, ացետիլսալիցիլաթթու կամ նատրումի մետամիզոլ:
Պարացետամոլը արտահայտված ջերմությունն իջեցնող և ցավազրկող ազդեցություն ունի: Այն դանդաղ և բավական երկար ժամանակ իջեցնում է մարմնի բարձր ջերմաստիճանը, ինչպես նաև հանգստացնում է գլխացավը և մկանային ցավը: Դրա հետ մեկտեղ, պարացետամոլը հազվադեպ է մարսողական, նյարդային և արյունաստեղծ համակարգերում բարդություններ առաջացնում: Այն պետք է ընդունել օրական 4 անգամ, մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին` 500-ական մգ կամ 1-ական գ, իսկ 3 ամսականից մինչև 12 տարեկան երեխաներին` ըստ տարիքային չափաքանակի, որը գրված է պատրաստուկի հրահանգում:
Կարևո´ր է. մինչև 12 տարեկան երեխաների մոտ մարմնի բարձր ջերմաստիճանը իջեցնելու համար օգտագործում են միայն այն ջերմիջեցնող պատրաստուկները, որոնք պարացետամոլի կամ իբուպրոֆենի հիմքով են և միայն տարիքային համապատասխան դեղորայքային ձևերով:
Իբուպրոֆենը սկսում է ազդել բավական արագ և երկարատև ջերմիջեցնող արդյունք ունի: Բացի դրանից, այն ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն ունի, իսկ վերջերս էլ նոր տեղեկություններ են երևան եկել, որ իբուպրոֆենի ընդունումը դրական է ազդում իմունային համակարգի աշխատանքի վրա: Այն պետք է ընդունել օրական 3-4 անգամ, չափահասները` 200-400-ական մգ, իսկ երեխաները` ըստ տարիքային դեղչափաքանակի:
Կարևո´ր է. ացետիլսալիցիլաթթուն օգտագործվում է 15 տարեկանից բարձր հիվանդների համար, օրական 3 անգամից ոչ ավելի, 250-300-ական մգ:
Ացետիլսալիցիլաթթուն նույնպես, ինչպես և իբուպրոֆենը, ջերմիջեցնող, հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն ունի, բայց առավել հաճախ է կողմնակի ազդեցություններ առաջացնում` արյան մակարդելիության խանգարում, շնչառական ուղիների ջղակծկում, ստամոքսի լորձաթաղանթի գրգռում և այլն:
Նատրիումի մետամիզոլն առավել արտահայտված ցավազրկող ազդեցություն ունի և ավելի պակաս ջերմիջեցնող ու հակաբորբոքային հատկություն: Մարմնի բարձր ջերմաստիճանն իջեցնելու համար առավելապես կիրառվում է ներերակային ներարկումը, երբ ջերմությունն իջեցնելու խիստ անհրաժեշտ կարիք է զգացվում: Առանց բժշկի նշանակման, դեղամիջոցն այդ նպատակով ինքնուրույն օգտագործել խորհուրդ չի տրվում, որովհետև բարձր է ծանր ալերգիկ ռեակցիայի հավանականությունը և արյունաստեղծ համակարգի վրա կողմնակի ազդեցությունը:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն